Ինդոնեզիայի ափերին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սաումլակի քաղաքից 211 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է շուրջ 107 կմ խորությամբ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տուժածների, ավերածությունների եւ ցունամիի առաջացման վտանգի մասին տեղեկություններ չկան: