Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտ վթարված՝ Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի 2 վարորդներն էլ վնասվածքներ չեն ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին «Քինգ Դելյուքս» ընկերությունից, որին էլ պատկանում է վթարված ավտոբուսը:
«Երկու վարորդներն էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Նրանք լավ են, որեւէ վնասվածք չեն ստացել»,- ասացին ընկերությունից:
Այլ մանրամասներ ընկերությունից հրաժարվեցին հայտնել:
Նշենք, որ ՌԴ ՆԳՆ Տուլայի մարզի վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցեւի խոսքով՝ նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, եւ ավտոբուսը 200 մետր մի մայթեզրից մյուսին է բախվել։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ վթարի հետեւանքով կա 7 զոհ եւ 43 վիրավոր:





























