Տուլայում ավտվթարի տուժածներից 8-ը հանգրվանել է հարազատների տներում, եւս 12 մարդ տեղափոխվել է անվտանգ տարածք (տեղի կինոթատրոնի շենք):
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, եւ մեր հայրենակիցները փոխանցել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:
ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերաբար կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաեւ աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ: Փորձ է արվում կապվել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաեւ զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Դեպքի վայր են մեկնել նաեւ Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության եւ քննչական կոմիտեի ներկայացուցիչները:





























