Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտ, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ Հայաստանի կառավարությունում ստեղծվել է հանձնաժողով:
Հանձնաժողովի կազմն ունի հետեւյալ տեքստը.
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Գ. Միրիջանյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ս. Ազարյան - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության պետ
Ա. Պողոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, ԱՊՀ վարչության պետի պարտականությունները կատարող
NEWS.am-ի տեղեկություններով՝ հանձնաժողովի աշխատանքները համակարգելու է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
Նշենք, որ ՌԴ-ում արդեն հարուցվել է քրեական գործ, ավտոբուսի երկու վարորդները գտնվում են ոստիկանության բաժանմունքում:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02-10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կմ-ին Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել։ Ուղեւորների մեջ երեխաներ չկան։ Այս պահին տեղեկություններ կան 8 զոհի եւ 47 տուժածի մասին։ Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին։





























