Նոյեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելել է
Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Աշոտ Նավասարդյանի հիշատակին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Նշենք, որ այսօր լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 18-րդ տարելիցը:





























