Հայաստանի Սահմանադրական դատարանը համաձայն է հետաձգել դատարանի շենքի կապիտալ վերոնորոգումը, որպեսզի բյուջեի համար ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծի։ Այս մասին նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը։

«Մենք 10 ավտոմեքենա ունենք, որոնք արդեն բարոյապես մաշված են, բայց մենք արդեն երրորդ տարին է նորերը գնելու համար փող չենք խնդրում։ Համակարգիչների համար նույնպես փող չենք խնդրել, չնայած այսպես աշխատելն արդեն անհնար է։ Դրա համար էլ մենք ընդամենը հավելյալ 1.9 մլն դրամ ենք խնդրել նոր համակարգիչների համար»,- հայտարարել է Հակոբյանը։

Դատարանի շենքի կապիտալ վերանորոգման համար պահանջվող նախկին 61 մլն դրամից (այդ շենքում 90 ականներից սկսած վերանորոգում չեն արել) ՍԴ աշխատակազմը ընդամենը 16 միլիոնն է խնդրում դահլիճնների նվազագույն վերանորոգման համար, հավելել է նա։