Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» եւ «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հունդայի Ակցենտ»-ի վարորդը` 1999 թ. ծնված Կարեն Դավթյանը, եւ ուղեւորը` 1998 թ. ծնված Արամ Գրիգորյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղեւորը, «ՎԱԶ-21124»-ի վարորդը եւ նրա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























