ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի բացակայության ժամանակ աշխատավարձի ծախսերը կրճատվել են։ Այս մասին ՀՀ խորհրդարանում նոյեմբերի 3-ին հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ժ.պ. Արամ Թամանյանը։

«Քանի որ քարտուղարի եւ նրա օգնականի պաշտոնները թափուր են մնում,  նախատեսվող աշխատավարձը մենք տնտեսում ենք. բաշխում ենք պարգեւավճարների կամ վերադարձնում ենք պետական բյուջե։ Հասկանալի պատճառներով կրճատվել են գործուղումների ծախսերը, որոնք մենք կատարում ենք՝ փոխարինելով Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարին»,- նշել է Թամանյանը։

Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, հերթական անգամ հայտարարելով ընդդիմությանը միանալու մասին, 2014թ. ապրիլին լքել էր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։