Հայաստանի քննչական կոմիտեն մտադիր է ձայնագրել եւ տեսագրել  քաղաքացիներից ստացված բոլոր դիմումները։ Այս մասին նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ-ում 2016 թ պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտնել է Հայաստանի քննչական կոմիտեի բաժնի ղեկավար Աշոտ Զալինյանը։

«Ավելի մեծ թափանցիկություն ապահովելու համար պետք է գնալ այդ քայլին ու դա մեր ծրագրերում կա»,- շեշտել է նա։

Նախատեսվում է հետեւել նաեւ անչափահասների հարցաքննություններին,  ապահովելով բացատրական աշխատանքներ, հոգեբանների ու անչափահասի վստահված անձի ներկայությունը։

«Ժամանակ է պետք, որպեսզի մենք կարողանանք իրականացնել այդ եւ մյուս նախագծերը»,- ամփոփել է նա։