Նոյեմբերի 3-ին եւ լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ:

ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից եւ 60 ու 82 միլիմետրանոց ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերիկողմից ձեռնարկված օպերատիվ գործողություններիարդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են: