Նավթի համաշխարհային գները նվազում են, այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Մասնավորապես, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,42 տոկոսով՝ հասնելով 50,33 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,46 տոկոսով՝ հասնելով 47,68 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն: