ԱՄՆ Քենթուքիի նահանգում դեմոկրատները վերջին 44 տարվա ընթացքում երկրորդ անգամ պարտվել են նահանգապետի ընտրություններում։ Հաղթանակ է տարել հանրապետական գործարար Մեթ Բեւինը, հայտնում է Reuters-ը։

Բեւինն առաջ է անցել մրցակից Ջեք Քոնուեյից, որը նախկինում զբաղեցնում էր նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը։ Պատմության մեջ առաջին անգամ փոխնահանգապետ է դարձել աֆրոամերիկուհի Ջենին Հեմփթոնը։ Քենթուքիի գործող նահանգապետ Սթիվ Բեշիրը չի կարողացել առաջադրվել, քանի որ արդեն 2 անգամ ընտրվել էր այդ պաշտոնում, փոխանցում է Lenta-ն։

Քենթուքիում դեմոկրատների արդյունքների վրա ազդել են նույնասեռ ամուսնությունների օրինականացումը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի առողջապահական բարեփոխումները։