Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, նոյեմբերի 3-ին, ժամը 19.56-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Ադոնցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կախվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Ավանգարդ փողոցի թիվ 15 շենքին հարակից տարածքում «ՎԱԶ-2121» մակնիշի 52 SL 171 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել ձորը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:





























