Պապուա Նոր Գվիեայի ափերի մոտ այսօր՝ նոյեմբերի 4-ին, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կավիենգ քաղաքից 165 կմ դեպի հարավ-արեւմուտք: Ստորերկրյա ցնցումների օջախը գտնվել է ծովի հատակից 10 կմ խորության վրա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: