ՌԴ Տուլայի մարզի կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել Ուզլովայայի շրջանում ավտովթարից զոհվածների եւ տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու հարցով։

ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը հայտնել է, որ միջոցներ կձեռնարկվեն  որոշ տուժածների օդային ճանապարհով Ռամենսկոե տեղափոխելու  համար։

ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի խոսքով՝ վիրավորներին Ռամենսկոե տեղափոխելու համար ուղղաթիռներ կտրամադրի ՌԴ ԱԻՆ-ը, փոխանցում է «Տուլսիե նովոստի»-ն։