Ինդոնեզիայի Ալոր կղզում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Reuters-ը:
Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությունում հայտարարել են, որ բնակչության շրջանում տուժածներ չկան, սակայն լրոջորեն վնասվել ենբնակելի տներն ու շենքերը:
«Որոշ շենքեր, ներառյալ համեմատաբար մեծ եկեղեցին, հեռախոսային մալուխները, ավերվել են»,-հայտարարել է վարչության ներկայացուցիչը, փոխանցում է Gazeta-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեւելյան Թիմորի մայրաքաղաք Դիլիից 83 կմ հեռավորության վրա, հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:
Նրանք նաեւ նշել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 բալ: Եվս մեկ երկրաշարժ գրանցվել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում (Ճավա կղզում): Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:





























