Ադրբեջանում Մամուլի հարցերով խորհուրդը ներկայումս աշխատում է ադրբեջանական լրատվամիջոցների տնտեսական իրավիճակի բարելավման ծրագրի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանի մամուլի հարցերով խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշեւը` ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի հետ համատեղ կազմակերպած խորհրդակցություն-քննարկման ժամանակ:

«Շնորհիվ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ով 5 մլն մանաթ է հատկացրել լրագրողների համար բնակելի տան շինարարության նպատակով, կարծում ենք, որ լրատվամիջոցների աշխատակիցների սոցիալական վիճակը կբարելավվի»,- ասել է նա:

Նշենք, որ ալիեւյան կլանի վերաբերմունքն իրեն սպասարկող լրատվամիջոցների նկատմամբ ավելացել է նոյեմբերի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ: Վերջերս լրագրողներին արժեքավոր նվերներ են բաժանվել, այժմ էլ մտածում են նրանց բնակարանային խնդիրների մասին: