Ադրբեջանում դատավոր Ալիսուլթան Օսմանովի նախագահությամբ դատական կոլեգիան որոշել է, որ Ռաուֆ Միրկադիրովի գործով դատական նիստը դռնփակ է անցնելու: Այս մասին հաղորդում է haqqin.az-ը:

Արգելքը վերաբերում է նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին: Դատական հաջորդ նիստը նշանակված է նոյեմբերի 18-ին:

Քաղաքական վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ: