Եվրամիության անդամ 28 պետություններից միայն 15-ն է պատրաստ փախստականների ընդունել քվոտայով տեղաբաշխման մեխանիզմի շրջանակում: Այս մասին հաղորդել է Եվրահանձնաժողովը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կառույցում նշել են, որ գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ շատ բարդ է: ԵՄ անդամ-պետությունները պետք է առաջիկա երկու տարիներին Իտալիա եւ Հունաստան ժամանած 160 հազար փախստականի վերաբաշխեն:   

Մինչ օրս հաջողվել է միայն 100 հոգու բնակեցնել Ֆինլանդիայում, Լյուքսեմբուրգում եւ Շվեդիայում: