Երեւանի Իսակովի պողոտայում այսօր՝ նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմանում, իրար են բախվել Mitsubishi մակնիշի 139 OV 61 համարանիշի և Mercedes մակնիշի 41 FS 001 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր կամ վիրավորներ չկան: Վնասվել է Mercedes-ի դիմացի հատվածը, մինչդեռ  մյուս ավտոմեքենան լուրջ վնասներ չի կրել:

Վթարի հետեւանքով Իսակովի պողոտան երկար ժամանակ խցանված էր: