Շարմ Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղեւորվող օդանավի անձնակազմի բոլոր անդամների ինքնությունը հաստատվել է: Այս մասին նոյեմբերի 4-ին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի աշխատակազմի սոցիալական քաղաքականության հարցերի հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Ռժանենկովը:
«Ցանկացած պահի կարող ենք հարազատներին փոխանցել նրանց մարմիները»,- հավելել է նա:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաստատվել է 53 զոհի ինքնությունը: Ռժանենկովը նաեւ նշել է, որ հարազատների կողմից զոհվածների ինքնության ճանաչման գործընթացը կարող է ավարտվել նոյեմբերի 5-ին, իսկ գենետիկ փորձաքննությունը կարող է ամիսներ տեւել:
Ռուսական «Կոգալիմավիա»-ին պատկանող A321 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին: Օդանավում 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ է եղել, բոլորն էլ զոհվել են:





























