ՌԴ Կամչատկայի Ուստ Կամչատսկ ավանի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Այս մասին հաղորդել է ՌԴ գիտությունների ակադեմիայի եկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի ստորաբաժանումը:

«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13.59-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ուստ Կամչատսկից 4 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 34 կմ խորության վրա»,-հայտնել են գիտնականները:

ՌԴ ԱԻՆ Կամչատկայի վարչությունից հայտնել են, որ զոհեր եւ ավերածություններ չկան: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: