ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ձեռագիրը՝ նրա ստորագրությամբ։ Լոտը վաճառվել է 2.2 մլն դոլարով։
Ձեռագիրը, որը Լինքոլնը ստորագրել էր 1865թ. մարտին, հատվածներ է պարունակում նախագահի երկրորդ երդմնակալության արարողության ճառից, ասված է Heritage Auctions աճուրդի տան տարածած հաղորդագրության մեջ։
Նախնական գինը կազմում էր 1 մլն դոլար։ Աճուրդի հաղթողը նախընտրել է անհայտ մնալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։շ





























