Նոյեմբերի 4-ին եւ լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

Բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ՝ արձակելով 7 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: