Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի բակում նոյեմբերի 4-ին հայտնաբերվել է տանտիրոջ դին:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դին կախված է եղել ծառին հենած սանդուղքից: Նախնական տեղեկություններով տարեց թոշակառուն ինքնասպանություն է գործել:

Հարազատները տանը գտել են մի երկտող, որտեղ գրված է եղել, որ իր ինքնասպանության մեջ որեւէ մեկին չմեղադրեն: