Նախկին ԲՀԿ-ական, ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը պնդում է, որ իր եւ «Ամերիա» բանկի միջեւ խնդիրներ չկան, իր՝ սնանկ ճանաչելու ծանուցում ստանալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Նման բան չկա, ոչ մի խնդիր էլ չունեմ բանկի հետ: Դա որոշ մարդկանց երեւակայությունն է ցանկալի իրականության տեղը: Բոլորին հորդորում եմ լուրջ բաներով զբաղվել, սրանք անլուրջ խոսակցություններ են, ականջ մի դրեք»,-NEWS.am-ի հետ զորւյցում ասաց պատգամավորը:

Արագած Ախոյանը պարզաբանեց, որ ծանոթներից մեկին օգնելու նպատակով որպես երաշխավոր է հանդիսացել, որից էլ, նրա խոսքով, չնչին խնդիր է առաջացել: 

«Իմ բնավորությունը գիտեք,  մարդկանց կարող եմ ինչ-որ բաներ երաշխավորած լինել: Մեկ ամիս առաջ ինձ ասացին խնդիր կա, էնտեղ գրպանի գումարի մասին է խոսքը, եսիմ ինչ թվեր էլ չեն: Ամսի 15-ին այդ գումարը տվել եմ, տարել մուծել են: Օգնել եմ ուրիշին, ես եղել եմ ընդամենը երաշխավորող»,-ասաց ԱԺ պատգամավորը: