Հայաստանի կառավարությունը լրացուցիչ 107 մլն դրամ (մոտ 225 հազար դոլար) կհատկացնի տուբերկուլոզի եւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար: Համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօր՝ նոյեմբերի 5-ի իր նիստում՝ տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թթ ծրագրի շրջանակներում: Միջոցները կփոխանցվեն տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին:
Դրամական միջոցները կտրամադրվեն տուբերկուլոզով հիվանդների բուժման, պոլիկլինիկաների հնարավորությունների ընդլայնման եւ բուժհաստատությունների ընդհանուր ցանցի, ինչպես նաեւ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի հետ կապերի համար, որի նպատակն է նախազգուշացնել տուբերկուլազի եւ ՄԻԱՎ-ի զուգորդման մասին:
Նախատեսվում է նաեւ բարելավել պրոֆիլային կադրերի նախապատրաստման մակարդակը:





























