Ռուսաստանի Տուլայի մարզում Երեւան-Մոսկվա ավտոբուսի վթարից տուժածներով հատուկ չվերթի ինքնաթիռը Երեւան կժամանի 20.00-ին:  Այդ մասին նոյեմբերի 5-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Արթուր Առաքելյանը։ Նրա խոսքով, կբերեն այն տուժածներին, որոնց առողջական վիճակը թույլ կտա թռչել։  Օդանավըը տեղ կհասցնի նաեւ  8 զոհվածի մարմինները։ Հատուկ չվերթը կազմակերպել է Հայաստանի տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն՝ իր ռուս գործընկեր Մաքսիմ Սոկոլովի հետ։ 

12 մարդ կմնա Տուլայի մարզի հիվանդանոցներում։ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն արդեն այցելել է բոլոր հիվանդանոցներ, ծանոթացել է տուժածների հետ։ «Հիշեցնեմ, վարչապետը հայտնել է, որ Հայաստանի Կառավարությունը կստանձնի բուժման եւ հուղարկավորության բոլոր ծախսերը», - ասել է Առաքելյանը։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Մոսկվայից Երեւան ուղեւորվող ավտովթարի հետեւանքով ավելի քան քառասուն մարդ է տուժել։ Յոթ մարդ տեղում մահացել է։ Եվս մեկը մահացել է հիվանդանոցում։  9 մարդու վիճակը գնահատվում է ծանր։