Ֆրանսիական պետական Business France գործակալությունն իր փորձը կփոխանցի Հայաստանի տնտեսական գերատեսչություններին: Այս մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Ծրագիրը, որի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրահանձնաժողովի հետ, մեկնարկել է մեկ ամիս առաջ: Ընդհանուր առմամբ, Business France-ի ներկայացուցիչները հայ գործընկերների հետ 1.5 տարի կաշխատեն:

Ծրագիրը կիրականացվի Եվրամիության սահմաններից դուրս երկրների պետական մարմինների տեխնիկական աջակցության Twinning նախագծի շրջանակում: