Չորեքշաբթի Իսպանիայում վթարի է ենթարկվել ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող չեխական ՌՕՈՒ-ի ուղղաթիռը: 5 հոգի հոսպիտալացվել է: Այս մասին հաղորդում է չեխական Ceske noviny կայքը՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչությանը:

«Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունների ժամանակ չորեքշաբթի Իսպանիայում չեխական զինված ուժերի ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Ուղղաթիռում 11 զինծառայող եւ անձնակազմի 5 անդամ է եղել: Պատահարի հետեւանքով 5 հոգի վիրավորվել է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, պատահարի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: