Իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավը Sotheby's աճուրդի տանը վաճառվել է 67 մլն դոլարով։

Նկարում պատկերված է կաբարեի մերկ երգչուհի։ Կտավի հակառակ երեսին պատկերված է Պիկասոյի արտ-դիլերի ծաղրանկարը։ Այդ պատկերը հայտնաբերել էին միայն 2000թ. նկարը ռեստավրացնելիս, փոխանցում է  BBC-ի Ռուսական ծառայությունը։

Մերկ երգչուհուն Պիկասոն նկարել էր 19 տարեկանում՝ Փարիզ տեղափոխվելուց քիչ անց։ Նախնական գինը կազմում էր 60 մլն դոլար։ Կտավն աճուրդի է հանել գործարար Ուիլյամ Կոխը, ով 1984թ. գնել էր այն 3 մլն դոլարով։