Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը որոնում է գողերին, որոնք արքայազն Չարլզի ագարակից գողացել են 100 կգ կշռող արհեստական գազարը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։
Հաղորդվում է, որ փայտե գազարը տեղադրվել էր ագարակի մուտքի մոտ։ Ոստիկանները ենթադրում են, որ գողերը մտել են Թեթբերի ավանի մոտակայքում գտնվող հարեւան ագարակից։
Բրիտանական թագավորական ընտանիքի ներկայացուցիչը հայտնել է, որ գազարն անհետացել է Հելոուինի գիշերը, փոխանցում է Gazeta-ն։
«Արհեստական գազարը տեղադրվել էր բանջարեղենի կրպակը գովազդելու համար»,- պարզաբանել է նա։
Ոստիկանությունից հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը Թեթեբերի ավանում անհայտ չարագործները գողացել են 100 կգ քաշով գազարը։ Դրա համար անհրաժեշտ է եղել առնվազն 2 մարդ եւ մեկ ֆուրգոն։





























