Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան Թուրքիա կատարած այցի ժամանակ կրկին աչքի է ընկել համեստ նախասիրություններով։

Աշխարհի ամենաաղաքատ նախագահ անունով հայտնի Ուրուգվայի նախկին նախագահը Թուրքիա է այցելել սովորական չվերթով՝ մյուս ուղեւորների հետ։  Այցի ժամանակ հրաժարվել է բարձրակարգ հյուրանոցներից ու սպասարկումից։ Նա հյուրընկալվել է Ստամբուլում 3 աստղանի հյուրանոցում։ Մեքենայի հարցում եւս հրաժարվել է նոր մեքենաներից եւ գերադասել շրջել 1973 թվականի «Վոսվոս»-ով։

Նշենք, որ Խոսե Մուխիկան Թուրքիա է ժամանել Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության հրավերով եւ դեռեւս շարունակվում է նրա այցը Թուրքիայում։