Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանի բանտում 21 քրդերի սպանության գործով անցնող բոլոր մեղադրյալներն արդարացվել են։

Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Էսքիշեհիրի ծանր հանցագորործությունների գործերով 2-րդ դատարանում 1993-1995 թվականներին Ջիզրեի շրջանում 21 քրդերի սերիական սպանության գործով վերջին դատավարության ժամանակ դատարանը ոչ բավարար ապացույցների պատճառով արդարացրել է բոլոր 8 մեղադրյալներին։

Գործով անցնող գլխավոր մեղադրյալ, նախկին գնդապետ Ջեմալ Թեմիզոզը նույնիսկ ծաղրել է դատարանում գտնվողներին՝ պնդելով, թե ինքը գիտի, որ JITEM (Ահաբեկչության դեմ պայքարի ժանդարմերիայի  հետախուզություն) ֆրանսերենով նշանակում է «Ես քեզ սիրում եմ» եւ նման անունով կառույցի մասին երբք չի լսել։

Նշենք, որ Թուրքիայում հավատում են, որ թե հիշյալ 21 քրդերին եւ հազարավոր այլ քրդերի 1990-ականներին կոտորել է հենց JITEM-ը։