Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպան եղած 56-ամյա Սարիբեկ Աղաջանյանը 8 երեխա ունի, որոնք հորից առանձին էին ապրում:

NEWS.am-ի հետ զրույցում Գյուլագարակի գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ երեխաները հորից երես են թեքել՝ հարբեցող լինելու ու նրանց հանդեպ վատ վերաբերմունքի պատճառով։

«Հարբեցող ու խմող ա եղել, վռնդել են, թափառականի պես ապրում էր իր հայրական կիսավեր տանը»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ տղաներից երկուսը նույն գյուղում են ապրում։

Հիշեցնենք, որ տղամարդու դին կախված վիճակում հայտնաբերվել էր նոյեմբերի 3-ին: Նա կախվել է դրանից երկու օր առաջ: Դեպքի հանգամանքները պարզվում են: