Այն ժամանակ, երբ անգլիացիներն ամբողջ օրը ծաղիկներ են տանում Քենսինգթոնյան պալատ՝ հիշելով իրենց սիրելի արքայադուստր Դիանային, ներքնաշորեր արտադրող չինական Jealousy International ընկերությունը որոշել է Չինաստանի փողոցներում նրան կիսամերկ ներկայացնել, հայտնում է Утро.Ru-ն։
Նկարի տակ հետեւյալ մակագրությունն է. «Զգացե'ք, թագավորական արտոնությունների ռոմանտիկան»։
Հիշեցնենք, որ արքայադուստր Դիանան ավտովթարի զոհ է դարձել 1997 թվականի օգոստոսի 31-ին։ Ոմանք պնդում են, որ դա պատահականություն է եղել, ոմանք՝ դիտավորյալ սպանություն։



























