Թուրքիայի Ստամբուլ քաղաքում չնայած առկա տնտեսական ճգնաժամին շարունակում են հիպոթեքային վարկով տներ վաճառել սկսած 20 հազար ԱՄՆ դոլարից։ Այս մասին հայտնում է թուրքական Aksam թերթը։
Ստամբուլի Քայաբաշը թաղամասում վաճառվող նորակառույց տների գինը սկսվում է 20 հազար ԱՄՆ դոլարից։ 20 հազար դոլարով հնարավոր է ձեռք բերել 47 քմ տարածքով բնակարան։ Վարկով ձեւակերպելու դեպքում գնորդը վճարելու է ամսական մոտ 70 ԱՄՆ դոլար՝ 280 ամսվա ընթացքում։ 67 քմ տարածք ունեցող բնակարանները վաճառվում են 32 հազար ԱՄՆ դոլարով, որոնց ամսական վճարը վարկով ձեւակերպման ժամանակ կկազմի մոտ 150 ԱՄՆ դոլար։



















