Մեքսիկայում հետաքննություն է սկսվել զանազան հանցագործությունների զոհերի մոտավորապես 150 դիերին երկրի կենտրոնական մասում փոսերի մեջ թաղելու փաստով, հայտնում է Associated Press-ը:

Շատ հնարավոր է, որ դիերից մի քանիսը թաղվել են դիահերձարանում տեղ ազատելու նպատակով: Այդուհանդերձ, դիերից մի քանիսի վրա չկա որեւէ նշան, որ դրանք եղել են դիահերձարանում, ինչը հարցեր է առաջացնում նրանց մահվան պատճառների վերաբերյալ:

Ոստիկաններին 2015 թ. սեպտեմբերին հանձնարարվել էր հանցագործության զոհերից մեկի դին վերադարձնել ազգականներին, որպեսզի նրանք հողին հանձնեն այն: Զոհվածը մինչ այդ թաղվել էր զանգվածային գերեզմանոցում, հայտնում է Gazeta-ն:

Իրավապահ մարմինների աշխատակիցները բացել էին զանգվածային գերեզմանոցը ու հայտնաբերել, որ ոչ բոլոր դիերի վրա կա նշում, որը վկայում է դիահերձարանում եղած լինելու մասին: Ոստիկանությունից արդեն հայտարարել են, որ փաստի վերաբերյալ հետաքննություն են սկսել, նրանք ուզում են պարզել բոլոր թաղվածների մահվան պատճառները: