Ամերիկյան Օհայո նահանգում բանկի աշխատակցի ընտանիքին պատանդ են վերցրել ու պահանջել, որ նա իր աշխատավայրից ավելի քան 100 հազար դոլար գողանա, հայտնել է ABC News-ը ՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը
Տղամարդու կնոջն ու երեխաներին պատանդ էին վերցրել ցերեկը: Իսկ երեկոյան, երբ նա տուն է վերադարձել, նրան նույնպես պատանդ են վերցրել: Բանկի աշխատակցից պահանջել են գնալ բանկ ու այնտեղից մեծ գումար գողանալ, հայտնում է Gazeta–ն:
Տղամարդու խոսքով, ինքը 100-200 հազար դոլար է վերցրել, վերադարձել տուն ու գումարը հանձնել հանցագործին: Դրանից հետո հարձակվողը ազատ է արձակել նրա ընտանիքին: Տուժածի խոսքով իր ընտանիքին պատանդ վերցրած հանցագործը փախել է ինչ- որ ավտոմեքենայով, որը մոտեցել էր իրենց տանը:
Տեղի ոստիկանությունն ու ՀԴԲ-ն կատարվածի վերաբերյալ հետաքննություն են սկսել: Կասկածյալի նշաններն արդեն հայտնի են, տեղեկություն կա նաեւ այն ավտոմեքենայի մասին, որով հավանաբար փախել են հանցագործները:




























