Ադրբեջանի ԱԳՆ-ն խիստ է նեղացել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահից։
«Քանի որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն անգամ աննշան առաջընթացի չեն հասել հակամարտության կարգավորման գործում, Ջեյմս Ուորլիքը որեւէ հիմք եւ իրավունք չունի խորհուրդներ տալ կամ հանձնարարել այլ կազմակերպությունների»։ APA-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է արել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության էությունը մինչ այժ հավասար է զրոյի։ Որեւէ անհրաժեշտություն չենք տեսնում, որ այլ կազմակերպություններ, որոնք փորձում են իրենց ավանդը ներդնել կարգավոման մեջ, խորհրդակցել անօգուտ գործունեությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խբի հետ»,- ասել է նա։
Նախօրեին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքը NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ քաղաքական հարցերի կոմիտեում Ռոբերտ Ուորլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցի ընդունման վերաբերյալ, պատասխանել էր. «Մենք կարդացել ենք բանաձեւը եւ կողջունենք զեկուցողի եւ ԵԽԽՎ հետաքրքրված անդամների հետ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի ներկայիս մոտեցումների շուրջ քննարկումը: Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած կազմակերպության հետ հակամարտության տեւական լուծում գտնելու շուրջ: Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ կողմերը ընդունում են Մինսկի խմբի ձեւաչափը, եւ մենք՝ համանախագահներս, կշարունակենք մեր միջնորդական ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա»:





























