Ամերիկյան Ֆլորիդա նահանգի բնակիչը դատարանի որոշումով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման շան հետ դաժան վարվելու համար, հայտնում է Associated Press-ը: Տղամարդը կծել է շան մռութը, ինչպես նաեւ փորձել է խեղդել նրան: Բռնի գործողությունների հետեւանքով շան մեկ աչքը կուրացել է, հայտնում է Gazeta-ն:
Տղամարդու մայրը վստահեցնում է, որ նա ոգելից խմիչքի ազդեցության տակ խնդրել է, որ շունը կծի իրեն: Մոր խոսքերով, դրան ի պատասխան՝ որդին էլ շանն է կծել: Դատարանը 37- ամյա տղամարդուն մեղավոր է ճանաչել ծանր հանցագործության՝ կենդանիների հետ դաժան վարվելակերպի համար:





























