Օգոստոսի 31-ի գիշերը Գայի պողոտայի հարեւանությամբ գտնվող առեւտրի կրպակից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության ծառայողները նույն օրը բերման են ենթարկել 46-ամյա Գնել Հ.-ին:

Պարզվել է, որ նա եւ 33-ամյա Անդրանիկ Վ.-ն ժամը 04.30-ի սահմաններում դանակով սպառնալով նշված կրպակի վաճառող, 34-ամյա Նիկոլայ Ա.-ին` հափշտակել են 30 շիշ գարեջուր եւ 6 կգ պաղպաղակ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Անդրանիկ Վ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: