Ֆրանսիայի պետական բյուջեի դեֆիցիտը 2017 թվականին չի վերադառնա ՀՆԱ-ի 3 տոկոսից ցածր մակարդակի։ Նոյեմբերի 5-ին նման կանխատեսում է հրապարակել Եվրահանձնաժողովը, գրում է ֆրանսիական Le Figaro-ն։ 2015-ին դեֆիցիտը սպասվում է ՀՆԱ 3,8 տոկոս։
2017 թվականին Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են եւ Բրյուսելն այդ տարվա համար ակնկալում է, որ երկրի բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ 3,3 տոկոս, մինչդեռ Փարիզը 2,7 տոկոսի կանխատեսում է անում։ 2017-ի համար Ֆրանսիայի կառավարությունը խոստացել է Եվրահանձնաժողովին երկու տարվա հետաձգումից հետո վերադառնալ ՀՆԱ 3 տոկոսի սահմանագծին։
Այդ հետաձգումը Փարիզի համար արդեն երրորդն է, եւ որոշ երկրներ արդեն հայտարարում են Ֆրանսիայի օգտին նկատելի ֆավորիտիզմի մասին, նշում է պարբերականը։





























