Օգոստոսի 31-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 շենքի մոտից բերման են ենթարկել 31-ամյա Կարեն Հ.-ին:
Ըստ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության, պարզվել է, որ նա այս տարվա հուլիսի 2-ին, ժամը 19.30-ին, Ադոնցի փողոցի թիվ 3 հասցեում գտնվող ինտերնետ ակումբից գողացել է 33-ամյա Քրիստինե Բ.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է նախաքննություն:




























