Օգոստոսի 31-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում նյութեր են ստացվել, որ օգոստոսի 30-ին, ժամը 10.00-ին, դատապարտյալ, 21-ամյա Տարոն Ա.-ի համար նախատեսված հանձնուքի ստուգմամբ, լավաշի միջից հայտնաբերվել է խոշոր չափի «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ օգոստոսի 30-ին, Արտաշիսյան փողոցի թիվ 88 հասցեում գտնվող մթերային խանութի մոտ Արուսյակ Զ.-ին թմրանյութն իրացրել է 34-ամյա Աննա .-ն:

Օգոստոսի 31-ին, ժամը 19.30-ին, Աննա .-ն բերման է ենթարկվել բաժին:

Փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: