Չիլիում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Անտոֆագաստա քաղաքից 156 կմ դեպի արեւելք։ Երկրաշարժի օջախը ընկած է եղել 100 կմ խորության վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի եւ ավերածությունների մասին ոչինչ չի հաղորդվում։