Համաշխարհային շուկայում պղնձի դեֆիցիտը 2028թ. կհասնի 10 մլն տոննայի, գրում է Mining.com պարբերականը՝ վկայակոչելով Wood Mackenzie վերլուծական ընկերության տվյալները։ 2016թ. International Copper Study Group կազմակերպությունն ակնկալում է մոտ 130 հազար տոննա դեֆիցիտ՝ չնայած, որ պղնձի հանքահանման ծավալները աճել են մոտ 4 տոկոսով։

Աշխարհի 10 խոշորագույն հանքերում 2014թ. արդյունահանվել է  4 315 հազար տոննա մաքուր պղինձ կամ համաշխարհային պաշարների 23.3 տոկոսը։

Այդուհանդերձ Չիլիի Codelco պղնձային հսկան պատրաստվում է առաջիկա մի քանի տարում 25 մլրդ դոլար ծախսել արտադրությունը նախկին մակարդակի վրա պահելու համար։ Դա շատ բանի մասին է խոսում։

Եվս մեկ օրինակ, թե պղնձի ընդհանուր գինը որքանով է կախված որոշ խոշոր հանքերից՝ Էսկոնդիդից՝  հանքերի եւ գործարանների համալիր Չիլիում, որը պատկանում է  BHP Billiton եւ  Rio Tinto ընկերություններին։ Սա աշխարհում միակ լեռնահանքային համալիրն է, որն արդյունահանում է տարեկան ավելի քան 1 մլն տոննա պղինձ։ 2015թ. Էսկոնդիդոյի արտադրանքը պակասել է ավելի քան 200 հազար տոննայով։ Իհարկե հանքարդյունաբերության ծավալները կլինեն ռեկորդային, սակայն շատ ավելի քիչ։

Նշենք, որ 2014թ. աշխարհում պղնձի խոշորագույն հանքերի առաջին եռյակը գտնվում է Չիլիում։ Մյուսները Լեհաստանում, ԱՄՆ-ում եւ Պերուում։