Եգիպտոսում կործանված А321 օդանավի ուղեւորների մարմինների փորձաքննությունն ընթանում է շատ ինտենսիվ։ Այս պահին ճանաչվել է ավելի քան 100 զոհի ինքնություն։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը։

«Փորձաքննությունն ընթանում է շատ ինտենսիվ։ Հավաքված են առաջատար ուժերը, նրանք Սանկտ Պետերբուրգում են գտնվում։ Որքանով ես եմ հասկանում, արդեն հաստատվել է ավելի քան 100 զոհի ինքնություն»,- ասել է Գոլոդեցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել զոհերի մարմինների վրա պայթյունից մնացած հետքերի առկայությունը։

«Ես չեմ կարող մեկնաբանել այդ վարկածը։ Դրա համար կա պաշտոնական հանձնաժողով, պաշտոնական հետաքննությունը, նրանք պաշտոնապես պետք է հրապարակեն»,- ասել է նա։