Մյանմարի իշխող «Համերաշխության եւ զարգացման դաշնային կուսակցության» ղեկավար Հթայ Օն ընդունել է խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունը։

«Մենք պարտվել ենք։ Պետք է հասկանանք, թե ինչու է դա տեղի ունեցել»,- ասել է քաղաքական  գործիչը։ Ընդդիմադիր «Հանուն ժողովրդավարության ազգային լիգա» կուսակցության պաշտոնական  ներկայացուցիչ Վին Թհեինը հայտարարել է, որ իրենք հավաքել են ընտրողների ձայների 70 տոկոսը։

«Այդ բոլոր տվյալները դեռ պետք է հաստատվեն Ընտրական հանձնաժողովի կողմից, բայց մենք վստահ ենք, որ մեր տեղեկությունը հավաստի է»,- ասել է Թհեինը, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։