ԼՂ հակամարտության կարգավորման հարցում խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում եւ Ադրբեջանում: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հարցին, թե որոնք են այն խնդիրները, որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը, Ուորլիքը պատասխանել է.

«Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի եւ տեւական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում եւ Ադրբեջանում:

Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տեւական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն եւ բարգավաճում:  Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարեւորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում